Հասարակություն

2 քաղաքացի ընկել է Երևանյան լիճը, մեկը մահացել է

Փետրվարի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճ 2 քաղաքացի է ընկել: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանյան լճի աշխատակիցները կարողացել են քաղաքացիներից մեկին դուրս բերել լճից, իսկ երկրորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները: Մոտ 20 րոպեից ավելի բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, բայց փրկել չի հաջողվել, իսկ մյուս քաղաքացին, ում դուրս էին բերել Երևանյան լճի աշխատակիցները, բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արմավիրի մարզի բնակի,չ 68-ամյա Գասպար Կ.-ն էր, իսկ փրկվածը՝ Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Ա-ն: