Հասարակություն

Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք առաջադրվեց

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դատավարությունը։

ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին այսօր նոր մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը) հոդվածներով. մեղադրական եզրակացությունը ներկայացրեց դատախազը։