Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացում չկա։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից։
«Լինելու պարագայում կտեղեկացնենք»,- նշեց խոսնակը։
Հավելենք, որ մամուլում այսօր լուրեր էին շրջանառվում, թե իբր սահմանի Մարգարայի անցակետի բացումը նախատեսվում է մարտի 1-ին։