Հասարակություն

Դավիթաշենի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Դավիթաշենի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանած ոստիկաններն ու պարեկները նշված թաղամասի բարձրահարակ շենքերից մեկի բակում հայտնաբերել են կնոջ դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 68-ամյա Սվետլանա Օ․-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, 9-րդ հարկից ինքնասպանություն է գործել՝ իրեն ցած նետելով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական