Հասարակություն

Ձերբակալվել է դրիֆթ անող «Նիվայի» վարորդը

Ձերբակալվել է դրիֆթ անող  «Նիվայի» վարորդը

Օրերս սոցիալական կայքերում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է «Նիվայի» վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն և կատարում դրիֆթ։ Կոտայքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 18.05-ին, Աբովյան քաղաքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Բալահովիտ գյուղի 21-ամյա բնակիչը և «Նիվայով» հանդերձ տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական