Փետրվարի 3-ից 9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 535 դեպք, որից 217-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 137, փլուզման՝ 4, պայթյունի՝ 3, քարաթափման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, առատ ձյան, ձնաբքի,՝ 2-ական, մերկասառույցի՝ 13, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 15-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 39, կեղծ ահազանգի՝ 5, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 36, հրդեհի կեղծ կանչի՝ 33, 82 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 47 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 161 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 119 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 93, զոհվել՝ 13 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ: