Հասարակություն

Մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները

Մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները

Երևանի մետրոպոլիտենը ներկայացրել է մետրոյի շաբաթը թվերով.

«Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։

Շաբաթվա ուղևորահոսք․

Փետրվարի 3-ից փետրվարի 9-ը մետրոպոլիտենը սպասարկել է 425 հազար 804 ուղևոր։

Շարժակազմերի տվյալներ․

Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝

  • 685՝ երեք վագոնանի,
  • 1201՝ երկու վագոնանի,
  • 1024՝ մեկ վագոնանի։

Կատարողականը՝ 100․8%

Մաղթում ենք արագ և անխափան երթևեկություն։

Աշխատանքային հաճելի շաբաթ բոլորին։

Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։

Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական