Հասարակություն

Բախվել են «Mercedes»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Բախվել են «Mercedes»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտոմեքենայի և մոպեդի մասնակցությամբ հերթական վթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Մկրտչյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու վարած մոպեդը, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է , մոպեդավարն էլ, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական