Հասարակություն

Անցած աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում

Անցած աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության կառույցներում։

««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում

Իրականացվել են ՊՈԱԿ-ի բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղադրված առցանց տեսահսկման համակարգերի սպասարկման աշխատանքներ:

Կատարվել են սեզոնային մշտադիտարկման աշխատանքներ:
Արգելոցապարկային Համալիրում
Աշխատանքային ընթացքի մեջ է գտնվում «Ջրվեժ» անտառպարկում շուրջ 1845 քմ մակերեսով տարածքի վրա կառուցվող 100 դպրոց տնկարանների արկղերը: Կառուցվել է ավտոմատացված ոռոգման համակարգ:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
ՊՈԱԿ-ի տարածքում իրականացվել են կենդանական աշխարհի մշտադիտարկման, ֆոտոթակարդների տեղադրման և հիշողության քարտերի փոխարինման աշխատանքներ:
‹‹Դիլիջան›› ազգային պարկում

ՊՈԱԿ-ի գիտական բաժնի աշխատակիցներն այցելել են Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց։ Այցելության շրջանակներում 8-9-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվել և ներկայացվել են ինտերակտիվ, բնապահպանական, էկոկրթական դասընթաց սեմինարներ։ Ներկայացվել են «Դիլիջան» ազգային պարկի կենսաբազմազանությունը, Կարմիր գրքյան տեսակները, «Դիլիջան» ազգային պարկի էկոտուրիստական հնարավորությունները, զարգացման ուղղությունները ։

«Դիլիջան» ազգային պարկում պարբերաբար ստուգվում և նորերով փոխարինվում են տարածքում տեղադրված ֆոտոթակարդները։
Հայաստանի բնության պետական թանգարանում նշվել է խոնավ տարածքների համաշխարհային օրը, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ և դասախոսներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական