Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․
««Կատար հիմնադրամում» ճանաչողական հանդիպում ունեցանք հիմնադրամի ակադեմիական հարցերի գործադիր տնօրեն տիկին Աբիր Ալ Խալիֆայի և ռազմավարական զարգացման մենեջեր պարոն Սեբաստիան Օլիվեր Դը Գրուտի հետ։
Առիթը բաց չթողնելով` ներկայացրինք «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունը և ծրագրերը, ինչպես նաև ծանոթացանք իրենց գործունեությանն ու դրա մասշտաբներին»։