Հասարակություն

«Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարերին, գլխիվայր շրջվել

«Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարերին, գլխիվայր շրջվել

Երեկ՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Մարտին Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական