Հասարակություն

Հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով

Հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով

Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով։ 29֊ը քաղաքացի տեղավորվել են հյուրանոցներում, 13֊ը՝ հարազատների բնակարաններում են։ Տարհանված քաղաքացիներից 6֊ը անչափահաս երեխաներ են, այդ մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ մարզպետի աշխատակազմի, Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաները, Ստեփանավանի ՄՍԾ֊ի մասնագետները, Ստեփանավանի ԲԿ֊ի բուժաշխատողները , Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի մասնաճյուղի ներկայացուցիչներն օրվա ընթացքում այցելել են հրդեհի հետևանքով անօթևան մնացած և հյուրանոցներում տեղակայված, ինչպես նաև բարեկամների տներում ապաստանած ընտանիքներին, իրականացրել կարիքների գնահատում։

Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ հրատապության՝ նաև դեղորայքով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական