Հասարակություն

Մեղրիում, Թալինում, Աբովյանում ձյուն է տեղում

Մեղրիում, Թալինում, Աբովյանում ձյուն է տեղում

Փետրվարի 8-ին՝ ժամը 18:15-ի դրությամբ, Մեղրիի, Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

«Զանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական