Հասարակություն

Ավտոբուսի ապակին կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ

Նախօրեին համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է խուլիգանություն և գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Այդ մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Այդ մասին տեղեկացրել էր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։