Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, հայտնել է, որ 2024-ին երկիր է այցելել 2 մլն 208 հազար 179 զբոսաշրջիկ։ Նրա խոսքով, սա 2023թ. ցուցանիշից քիչ է 4.6%–ով։ Այն ժամանակ Հայաստան էր այցելել 2 մլն 316 հազար մարդ։
Նրա խոսքով` վերջին 5 տարում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 16% աճ։
Կոմիտեն ռազմավարության մեջ ամրագրել է, որ 5 տարում պետք է հասնել 3 մլն զբոսաշրջիկի այցելության, և այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ։ Ըստ Գևորգյանի՝ պետք է նաև զբոսաշրջությունը Երևանից ուղղորդել մարզեր։
Նրա խոսքով, զբոսաշրջիկները հիմնականում եկել են ՌԴ-ից, սակայն նրանց թիվը որոշակի նվազել է, փոխարենը ավելացել են ասիական երկրներից զբոսաշրջիկների այցելությունները։ Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ երկրորդ տեղում Վրաստանից եկած զբոսաշրջիկներն են, ապա՝ իրանցիները։ «Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների աճ ունենք, ինչպես գիտեք՝ դեպի Չինաստան ուղիղ չվերթ ունենք, նաև բանակցություններ են գնում դեպի Պեկին ուղիղ չվերթ կազմակերպելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։