Հասարակություն

Խանութ-սրահից կատարել էր 2500 դրամի գնում՝ վճարելով կեղծ թղթադրամ

Խանութ-սրահից կատարել էր 2500 դրամի գնում՝ վճարելով կեղծ թղթադրամ

Փետրվարի 6-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին 28-ամյա մի կին հաղորդում է տվել, որ անհայտ անձը Որոտանի փողոցում գտնվող իրենց խանութ-սրահից կատարել է 2500 դրամի գնում՝ վճարելով 10 հազար կեղծ թղթադրամ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կեղծ թղթադրամով վճարումը կատարել է 29-ամյա մի երիտասարդ կին։ Նա հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը:

Փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին, կատարվում է նախաքննություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական