Հասարակություն

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը գրություն է ուղարկել ԱԳՆ

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը գրություն է ուղարկել ԱԳՆ

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հայտնել է, որ ԱԳՆ գրություն են ուղարկել, որպեսզի համապատասխան աշխատանքներ տանեն կայքերից Սյունիքի վերաբերյալ անվտանգության կարմիր գծերը հեռացնելու ուղղությամբ։

Նա նշել է, որ նման որոշում են կայացրել նոյեմբերի վերջին Սյունիք այցից հետո. «Հանդիպել եմ զբոսաշրջային և նպատակային շուկայավարման կազմակերպում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Սյունիքում կյանքը բուռն է, լավ զարգանում է` անկախ այն հանգամանքից, որ որոշ միջազգային կայքերում և Հայաստանում գործող դեսպանությունների էջերում մարզը նշված է կարմիր գծով։ Այս մասով մենք շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում տվյալ երկրների հետ»,– ասել է նա՝ հավելելով, որ ԱԳՆ գրություն են ուղարկել, որպեսզի նրանք էլ այդ ուղղությամբ աշխատեն։

Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ կոմիտեն ակտիվ համագործակցում է ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական