ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5 ու կես տարի ժամկետով. այս մասին Radar Armeniа-ն տեղեկացավ քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանից։
Ջալալ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը կմնա անփոփոխ, մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը։
Դատավճիռը կայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գարիկ Աբելյանը։
Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով։ Նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը (կոչումով՝ գեներալ-լեյտենանտ), հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։
Հայկ Մագոյան