Հասարակություն

Տեառնընդառաջի տոնին նորապսակների օրհնության կարգ կկատարվի

Տեառնընդառաջի տոնին նորապսակների օրհնության կարգ կկատարվի

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր:

«Տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության հատուկ կարգ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր Տաճարում մասնակից դառնալ օրհնության արարողությանը։

Մասնակցության և լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք կապվել Լուսարարապետության գրասենյակ (010) 51 71 90 կամ (093) 02 51 63 հեռախոսահամարներով»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական