Ս.թ. փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկա է գտնվել նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող մի շարք օրենսդրական նախագծեր: