Ինքնասպան է եղել Մեղրիի համայնքապետի խորհրդական Նաիրի Զաքարյանը:
ՆԳՆ-ից Radar Armenia-ն տեղեկացավ, որ Մեղրիում փետրվարի 5-ին ինքնասպանության դեպք է արձանագրվել։
Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է»,- ասացին ՔԿ-ից։
Հայկ Մագոյան