ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 7-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել հարցուպատասխանի ձևաչափով:
ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների հարցերին` անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Ուսանողները 6-շաբաթյա պրակտիկան անցկացնում են Հայաստանի Ազգային ժողովում և այս ընթացքում հանդիպումներ են ունեցել ԱԺ պատգամավորների, աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Պրակտիկան ուսումնական գործընթացի կարևորագույն մասն է, քանի որ նոր հմտություններ, կարողություններ ձեռք բերելու, աշխատանքային գործընթացին տեղում ծանոթանալու հնարավորություն է տալիս. նշում են ուսանողները` կարևորելով հանդիպումների ընթացքում քննարկված թեմաները: