Հասարակություն

Հայաստանում հայտնի դերասաններից մեկը բերման է ենթարկվել

Հայաստանում հայտնի դերասաններից մեկը բերման է ենթարկվել

Փետրվարի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են  ստացվել, որ Աբովյան քաղաքում Mazda 6 մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է կեղծ համարանիշներով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները Երևան-Սևան Մ4 մայրուղու 14 կմ հատվածում սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են նշված ավտոմեքենան և տեղում պարզել, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Վարորդի ներկայացրած Ռուսաստանի Դաշնության կողմից տրված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի ստուգմամբ պարզվել է, որ փաստաթուղթը կեղծ է, իսկ նշված ավտոմեքենայի վրա պետք է լիներ ՀՀ-ի կողմից տրված համարանիշ։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ կեղծ փաստաթուղթ ներակայացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից վարորդը ձերբակալվել և նշված ավտոմեքենայով տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։ Կայքի տեղեկություններով՝ վարորդը Հայաստանում հայտնի դերասան է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չիհրապարակվում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական