Հասարակություն

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում 4 թեկնածու է առաջադրվել

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթային խորհուրդը այս պահի դրությամբ ստացել է 4 հայտ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանից։

Դիմել են Կարեն Բատիկյանը, Արտաշես Մաիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը, բայց հայտերի փաստաթղթերի ամբողջականությունը դեռ չի ուսումնասիրվել, և հնարավոր է՝ փոստով ուղարկված հայտեր էլ հասնեն։

«Հաջորդ շաբաթ դրանք կուղարկվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Պատասխաններն ստանալուց հետո՝ ենթադրաբար, մարտի սկզբին, հարցազրույցները լրատվամիջոցների համար կլինեն բաց և հրապարակային»,- ասաց Իոաննիսյանը։

Հայկ Մագոյան