Հասարակություն

Ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով․ ՊԵԿ

Ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով: Մասնավորապես՝

- 2025 թվականի մարտի 1-ից դրոշմավորվելու են գազավորված և ոչ ալկոհոլային ընպելիքները, մակարոնեղենը, թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, պահածոյացված մթերքը, գարեջուրը և գարեջրային խմիչքները։

- 2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերքը, մսամթերքը, երշիկեղենը և կենդանիների կերը։ 

- 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նավթավերամշակման արտադրանքը, ներկանյութերը, լաքերը և չորարները։ 

- 2026 թվականի հունվարի 1-ից՝ դեղերը, վիտամինները, օծանելիքը, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցները։

Միաժամանակ, արտադրող և ներմուծող ընկերությունները կամավոր կարող են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացն սկսել ավելի արագ` մինչև սահմանված ժամկետները:

Հիշեցնենք, որ Հայաստանում 2023 թվականից նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը՝ մարտի 15-ից, ալկոհոլային ապրանքները՝ հոկտեմբերի 15-ից, փաթեթավորված խմելու ջուրը՝ 2024 թվականի մայիսի 1-ից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական