Հասարակություն

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Տասևային

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Տասևային

Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) դեկան Սլագյանա Տասևային:

Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և դեկան Սլագյանա Տասևայի հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և Ակադեմիայի միջև համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին:

Մշտական ներկայացուցիչը դեկանի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթություններին և բարեփոխումների օրակարգին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական