Հասարակություն

Քննարկվել են պահնորդական գործունեությանն առնչվող հարցեր

Քննարկվել են պահնորդական գործունեությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՀՀ ՆԳ փոխնախարարներ Արմեն Մկրտչյանի և Արմեն Ղազարյանի մասնակցությամբ։

Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող մի շարք օրենսդրական նախագծեր:

Քննարկման հիմնական մասը վերաբերում էր «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որի շրջանակներում կարևորվել է դրանց ընդունման անհրաժեշտությունը: Արձագանքելով վերը նշված փաթեթի նախաձեռնությանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արտակ Հարությունյանի կողմից ներկայացվել են դրանց հետ կապված հիմնախնդրային հարցերն ու ներկայացվել դրանց լուծմանն ուղված առաջարկությունները:

Առաջարկվել է հիշյալ փաթեթի լրամշակմանն ուղղված քննարկումները շարունակել նաև համատեղ ձևաչափով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական