Հասարակություն

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին Այգեհովիտ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են փայտով բարձված մի բեռնատար։ 34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենան բեռնված է մոտ 5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան տեղափոխվել է Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական