Հասարակություն

ՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ-ի «5+1» ձևաչափով հանդիպմանը

ՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ-ի «5+1» ձևաչափով հանդիպմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի նախարարի «5+1» ձևաչափով հանդիպմանը:

Քննարկվելու են մրցակցային մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները, անդրսահմանային շուկաներում մրցակցային իրավիճակի գնահատմանը, այդ թվում՝ մրցակցության վրա ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների ազդեցություններին առնչվող և այլ հարցեր, ինչպես նաև անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների առաջարկները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական