Հասարակություն

Որոնք են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները

Որոնք են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացությունների տեսակներից մեկն է։ Դեպքերի շուրջ 99%-ը արձանագրվում է կանանց մոտ, տղամարդկանց մոտ հանդիպում է հազվադեպ։

Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում և կիրառվում է համապատասխան բուժում։

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները բազմազան են՝

  • ընտանեկան նախատրամադրվածություն,
  • վաղաժամ կամ ուշացած դաշտանադադար,
  • մարմնի ավելորդ քաշ և ճարպակալում,
  • ցածր ֆիզիկական ակտիվություն,
  • խրոնիկ սթրեսային իրավիճակներ,
  • ծխախոտի, ալկոհոլի և անառողջ սննդի օգտագործում և այլն։

Կարևոր է հիշել՝

  • Ամսական անհրաժեշտ է կատարել կանոնավոր ինքնազննում:
  • Եթե կրծքում անսովոր գոյացություն է շոշափվում, անհրաժեշտ է դիմել բժշկի, անգամ եթե այն Ձեզ ցավ չի պատճառում։
  • 40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտություն:
  • Կրծքի գոյացությունների մեծ մասը կարող են քաղցկեղային չլինել։

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման եղանակներն են՝

  • կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային թերապիան՝ որը կարող է նշանակվել վիրահատությունից առաջ կամ հետո,
  • վիրահատական բուժումը,
  • ռադիոթերապիան:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունը կախված է ամբողջական բուժման կուրսից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական