ԱԺ-ում մեկնարկել է համընդհանուր հայտարարագրման թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցում է նաև ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նա ներկայացրել է, թե ովքեր են այս տարի ներկայացնելու հայտարարագիր. «Առաջին խումբը վարձու աշխատողներն են, երկրորդ խումբը՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող մեր հայրենակիցները, երրորդ խումբը՝ պետական համայնքային ծառայողները, ինչպես նաև՝ հանրային պաշտոն զբաղեցնողները։ Չորրորդ խումբը 2023թ. արդյունքներով 1 մլրդ-ից ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունում մասնակից քաղաքացիները՝ բաժնետեր, փայատեր կամ անդամ։ Հինգերորդ խումբը՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով իրական շահառու համարվողները, և 6-րդ խումբը 2024թ. 20 մլն դրամից ավել փոխառություն ստացածները»։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ 2024թ. ընթացքում հայտարարագիր պետք է ներկայացնեն վարձու աշխատող հանդիսացած անձինք, եթե անգամ նրանք այս տարի չեն աշխատում։
Նա հիշեցրել է, որ հայտարարագրման վերջնաժամկետ է սահմանված նոյեմբերի 1-ը։