Հասարակություն

Ծեծկռտուք՝ ԶՊՄԿ-ում․ կան բերման ենթարկվածներ

ԶՊՄԿ-ում՝ Քաջարանի պոչամբար թաղամասում, ծեծկռտուք է տեղի ունեցել, Radar Armenia-ին տեղեկացրեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները։ Կա 8 բերման ենթարկված»,- նշեց խոսնակը։

Հավելենք, որ ԶՊՄԿ աշխատակիցները մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։