ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ 2024թ. մոտ 59 հազար քաղաքացի ներկայացրել է 2023 թվի հայտարարագրերը․ «Այս տարի արդեն 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր։ Կրթության և առողջապահության գծով սոցիալական կրեդիտներ կամ սոցիալական ծախս անցած տարի ստացել է 3732 քաղաքացի, այս տարի՝ 825։ Անցած տարի 340 մլն, իսկ այս տարի՝ մոտ 79 մլն դրամ են մեր հայրենակիցները ետ ստացել»,- ասել է նա։
ՊԵԿ նախագահը անդրադարձել է նաև հայտարարագիր չներկայացնելու դեպքում վարչարարությանը. «Մենք շտկման հնարավորություն ենք տալիս. քաղաքացին մի անգամ հայտարարագիր ներկայացնելիս հնարավորություն է ունենում երկրորդ անգամ շտկել, երկրորդը՝ երբ տեսնում ենք խնդիր, շտկման հնարավորություն ենք տալիս։ Երրորդը՝ նախազգուշացում ենք անում, չորրորդ քայլը նոր տուգանքն է՝ 5000 դրամ վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների համար»։