Հասարակություն

Որ դեպքում ՊԵԿ-ը բանկային գաղտնիքին հասանելիություն կունենա

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը համընդհանուր հայտարարագրման համատեքստում անդրադարձել է բանկային գաղտնիքի մասին քննարկումներին։

Նա պարզաբանել է, թե ինչ է նշանակում բանկային գաղտնիքին հասանելիությունը․

«Բանկային գաղտնիքին հասանելիությունը, եթե անձի մասին ենք խոսում, դա նրա մուտք ու ելքերի մասին մեկ թվով պատկերացում ունենալն է՝ առանց  հասանելիություն ունենալու տվյալ անձի գործարքների տվյալներին։ Եվ երկրորդ՝ ՊԵԿ-ը միշտ չունի այդ հասանելիությունը։ Դա ստացվելու է հստակ ստուգման ժամանակ»,- ասել է Հակոբյանը՝ բացատրելով, որ եթե ստուգում է բացվում որևէ անձի նկատմամբ, ստուգողը հնարավորություն ունի, եթե անհրաժեշտ է, պահանջել այդ տեղեկատվությունը, բայց սահմանափակ ձևով՝ մուտք-ելք մեկ թվով, չխորանալով անձի գործարքների մեջ։

«Այն դեպքում, երբ քաղաքացուց չի ստանում տեղեկություն, դատարանի միջոցով է այդ տեղեկատվությունն ստացվում։ Եթե դատարանը որոշի, որ ՊԵԿ-ին չի տալիս այդ տվյալը, ուրեմն չենք ստանա»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։