Հասարակություն

Արգանդի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել

Առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք, որոնց մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) քաղցկեղածին տեսակներով։

Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը` որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում:

2023-2024թթ. դիտվել է թիրախային խմբերում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավում:

Ի՞նչ անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար.

♦ Պատվաստվե՛ք ՄՊՎ-ի դեմ։

♦ Անցե՛ք սքրինինգային հետազոտություն։

♦ Անհրաժեշտության դեպքում ստացե՛ք համապատասխան բուժում։

Արգանդի պարանոցի քաղցկեղը հատկապես վաղ փուլում հայտնաբերելու և արդյունավետ բուժելու դեպքում հնարավոր է հասնել լիարժեք ապաքինման»: