Հասարակություն

«Օրենքը շատ խարխլուն է». Ցիրունյանը՝ Սարգսյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանը քննադատել է Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 10% շրջհարկ սահմանել շահումով խաղերի ոլորտի համար։

«Խնդրահարույց շատ հարցեր կան նախագծում»,- ասել է նա՝ հավելելով,- «Կարող ենք խոսել, որ խաղամոլությունը, խաղադրույքները շատ վատ բան են, դրա դեմ պետք է պայքարել, բայց այս օրենքը շատ խարխլուն, դեռ չհիմնավորված պարագաներ ունի»։

Ըստ նրա, կան բիզնեսի տեսակներ, որոնք 4500 աշխատող ունեն. «Օրինակ, ծրագրավորման ոլորտում․ ծրագրավորողները որ խաղեր են ստեղծում, իրենց չի հետաքրքրում՝ դրանք շահումով են, թե չէ։ Ծրագրավորող ընկերությունների մեծ մասը հիմա աշխատում է խաղային ու նման ծրագրերի զարգացման վրա»։

Նա նշել է, որ վիրտուալ թվեր հնչեցնելը տագնապ է հարուցում. «Մեր երկրում խաղամոլությունն այդքան բարձր չէ»։