Գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
«Միջադեպ է տեղի ունեցել, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- Radar Armenia-ին հայտնել են ՆԳՆ-ից:
Հայկ Մագոյան