«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 5-ին, որոշ հասցներում ջրամատակարարման անջատումներ կլինեն.
- Մալաթիա-ՍԵբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 22 շ., Ռ. Մելիքյան, Ա.Վեգներ փողոցներ՝ ժամը 10:30-14:00-ը,
- Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 35, 37 փողոցներ՝ ժամը 12:00-14:00-ը,
- Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6, 8, 12 փողոցներ՝ ժամը 13:30-20:00-ը,
- Կենտրոն վարչական շրջանի Ծատուրյան 34, Խորենացու 47, 47/1, 49 շենքեր՝ ժամը 14:00-18:00-ը,
- Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ՝ ժամը 12:30-18:00-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: