Հասարակություն

«Տրանսպորտի գնի փոփոխությունը գնաճի վրա 0.1%-ի ազդեցություն կունենա». ԿԲ նախագահ

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, թե Երևանի հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության ազդեցությանը Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա մեծ չի լինի․

«Սպառողական զամբյուղում հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը 0.4% է, որից 0.23%-ը Երևանի ցուցանիշն է: Եթե դիտարկենք ամենածայրահեղ սցենարը, համաձայն որի՝ մարդիկ փաթեթներ չեն գնում, այլ օգտվում են միայն 150 դրամանոց տոմսերից (այսինքն, թանկացումը լինում է 50%–ով), ապա սպառողական գների ընդհանուր ինդեքսի վրա կլինի 0.1% աճի ազդեցություն»,- նշել է  նա այսօրվա ասուլիսի ժամանակ։