Հասարակություն

2024 թ. իրականացվել են 8 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ 2024 թվականին «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում իրականացվել են 8 տրանսպորտային օբյեկտի՝ 7 կամուրջ և 1 տրանսպորտային հանգույց, վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ։

1 տրանսպորտային հանգույցի և 1 կամրջի՝ նախորդ տարի մեկնարկած նորոգման աշխատանքների ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։