Երեկ Գորիսի համայնքապետարանը հայտարարություն էր տարածել, որ գորիսում անհայտ անձինք վնասել են հանրային սեփականություն հանդիսացող գույքը, փակել ճանապարհի երթևեկելի գոտին։
ՆԳՆ-ից Radar Armenia-ն տեղեկացավ, որ նշվածով ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Միաժամանակ հայտնում ենք, որ ի պատասխան ՆԳՆ ոստիկանության գրության՝ Գորիսի համայնքապետարանից հայտնել են, որ նշված դեպքով համայնքապետարանին գույքային վնաս չի պատճառվել և հանցագործության վերաբերյալ հաղորդում չեն ներկայացնում»,- ասացին ՆԳՆ-ից։
Հայկ Մագոյան