Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է կատարվում Ձեր սիրելի ռեստորանի խոհանոցում:
Ուզո՞ւմ եք վստահ լինել, որ Ձեր պատվիրած ուտեստը պատրաստվում է բարձրորակ և թարմ սննդամթերքներից՝ սանիտարահիգիենիկ իդեալական պայմաններում:

Live Chef-ը աշխարհում միակ հավելվածն է, որը բացառիկ հնարավորություն է տալիս խոհանոցից՝ ուղիղ հեռարձակմամբ, հետևել Ձեր ուտեստի պատրաստման ողջ ընթացքին, որը տաք վիճակում շատ արագ կհասնի Ձեր սեղանին:
Կարող եք տեսնել, թե լավագույն խոհարարներն ինչպես են կտրատում բաղադրիչները, համադրում, պատրաստում՝ հասցնելով Ձեր ուտեստը կատարելության։
Ամեն մի շարժում, ամեն գործողություն հենց Ձեր էկրանին: Եթե Դուք, նույնիսկ, ժամանակ չունեք, վստահ եղեք՝ մեր պրոֆեսիոնալ և հոգատար թիմն ամեն վայրկյան հետևելու է ողջ գործընթացին։
Մեր առաքելությունն է՝ փոխել սննդի առաքման և սպասարկման մշակույթը:
Պատվերները տեղափոխվում են մեքենաների և առաջին անգամ հատուկ դրոնների միջոցով, որոնց շնորհիվ Ձեր պատվերները տեղ կհասնեն շատ արագ և տաք վիճակում, իսկ ցանկության դեպքում մեր պրոֆեսիոնալ մատուցողները կապահովեն Ձեր միջոցառման բարձրակարգ սպասարկումը։

Առաջին անգամ Հայաստանում հասանելի է LiveChef ֆուդ թրաքի ծառայությունը
Շարժական խոհանոցը, LiveChef խոհարարները և սպասարկող անձնակազմը պատրաստ են իրականություն դարձնել Ձեր երազանքի ճաշկերույթը՝ Ձեր նախընտրելի վայրում։

Live Chef հավելվածն առաջարկում է ֆանտաստիկ, չկրկնվող ֆյուժն մենյու, առաջատար պրոֆեսիոնալ խոհարարներ, բարձրակարգ և յուրօրինակ սպասարկում, բարձրակարգ և բացառիկ ծառայություններ։
Միացե՛ք սննդի սիրահարներին ամբողջ երկրում, ովքեր ոչ միայն պատվիրում են ուտելիք, այլև զգում են խոհարարական արվեստի բոլոր նրբությունները:
LiveChef-ի յուրաքանչյուր պատվեր ուղեկցվում է Ձեր վստահությամբ: Զգացեք Ձեր ուտեստի կախարդական ճանապարհորդությունը՝ խոհանոցից սեղան: Միացե՛ք մեզ այս խոհարարական ճամփորդության ժամանակ։
Հավելվածը կարող եք ներբեռնեք Apple Store-ից կամ Google Play-ից։

LiveChef օնլայն ռեստորան նախագիծի հեղինակն ու իրականացնողը հեղինակավոր ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ ընկերությունն է:
LiveChef – Ապրիր պահը՝ վայելելով համը