Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի երեկոյան, 6-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի և 6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում փետրվարի 5-ին, 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։