ՀՀ ՊՆ-ն շրջանառության մեջ է դրել քրեական օրենսգրքում և ռազմական ոստիկանության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով խստացնել վարժական հավաքներից խուսափելու համար պատիժը։ Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարումը:
«Միաժամանակ, պրակտիկայում արդեն իսկ կան դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են ինքնախեղման, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհներով»,- նշված է նախագծի հիմնավորումներում։