Հասարակություն

«Կապրենք, կտեսնենք». ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր անդրադարձել է Հայաստանի վրա ԱՄՆ-ի և այլ գերտերությունների առևտրային պատերազմների հնարավոր հետևանքներին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի մաքսային քաղաքականությունը կարևոր գործոն է, բայց՝ ոչ միակը:

Գալստյանը մտահոգիչ է համարում հատկապես փաստը, որ ԱՄՆ-ի մաքսային նոր օրենքները կարող են տարածվել նաև Եվրամիության և Չինաստանի վրա: Ըստ նրա՝ դրանք ավելի էական են Հայաստանի տնտեսության համար․

«Կապրենք, կտեսնենք: Մենք տեղեկատվությունը կվերլուծենք և կինտեգրենք որոշումների ընդունման մեջ»,- ասել է նա: