Հասարակություն

Տեղադրվել է 290 խելացի հեռակառավարվող սարք

«ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ-ն սոցցանցի իր էջում գրել է, որ շարունակում է արտաքին լուսավորության ցանցի վերանորոգմանը և արդիականացմանը զուգահեռ թվայնացնել ցանցի կառավարման համակարգը:

«Վերոնշյալ թվայնացումը ենթադրում է նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով կառավարել մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը, հսկել ցանցի աշխատանքային պարամետրերը և վթարային վիճակում գտնվող ցանցի միջակայքերը , ինչպես նաև հնարավորություն է ընձեռնվում օպերատիվ և ժամանակին արձագանքել վերը նշված իրավիճակների վերացմանը:

Թվային համակարգի միջոցով ուժային պահարանների անհատական կառավարմամբ բացառվելու են շղթայական անջատումները:

2024թ.-ին տեղադրվել է 290 խելացի հեռակառավարվող սարք (թվային մոդուլ) և առաջիկայում նախատեսվում է տեղադրել առնվազն 500-ը :

Միասին կառուցենք Երևանի վաղվա օրը...»։