ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել՝ առաջարկել ԱԺ խորհրդին՝ ձևավորելու Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ։
Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2023 թվականի նոյեմբերին։
Նախորդ տարի երկու պետությունները փոխադարձաբար նշանակել են ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ բոլորովին վերջերս Սաուդյան Արաբիայի խորհրդարանում՝ Խորհրդատվական խորհրդում, ձևավորվել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խումբ։