ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։
Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ընթացքում։ Մասնավորապես՝ աղցանների, խոհարարական արտադրանքի արտադրամասում՝
- Սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն
- Շինությունները սարքավորված չեն եղել մինչև նախամուտք մտնելուց առաջ աշխատանքային համազգեստի համար կախիչներով
- Արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական հագուստ-կոշիկները
- Արտադրամասի սարքավորումները, գործիքները, հումքի մշակման սեղանը, լվացարանը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում
Իսկ կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասում, բացի վերոնշյալ խախտումներից, նաև՝
- Արտադրական շինությունների հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, եղել են վնասված
- Եփման վառարանը, օդատար համակարգը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում
Սահմանվել է ժամկետ նշված արտադրամասերում հայտնաբերված խախտումները վերացնելու համար։