Ջերմուկում պաշտոնապես բացվել են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։ Այս առիթով երկարատև դադարից հետո վերագործարկվել է նաև քաղաքի ճոպանուղին. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տեղեկատվական հարթակ Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնից։
«Ճոպանուղու 1 տոմսն արժե 1500 դրամ, երկարությունը 1 կմ է»։
Հիշեցնենք՝ ճոպանուղու աշխատանքը նախ դադարեցվել էր 2022թ-ի սեպտեմբերին՝ ադրբեջանական հարձակումից հետո, ապա դեկտեմբերին գործարկվելուց ամիսներ անց՝ 2023թ-ի մարտի 8-ից դարձյալ փակվել էր, քանի որ տեխնիկական ստուգումից հետո պարզվել էր, որ գլխավոր ճոպանը վնասված է։
Նշենք, որ Ջերմուկում ընթանում են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։ Դրանք կտևեն մինչև փետրվարի 7–ը։
Հայկ Մագոյան