Հասարակություն

Գառնիկ Դանիելյանը տուժող է ճանաչվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր մեքենայից գողության գործով տուժող է ճանաչվել։

Radar Armenia-ին քննչական կոմիտեից հայտնեցին. «Դեպքի առթիվ ՔԿ Երևանի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների առաջին բաժնում քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթով կա մեկ տուժող: Նախաքննությունը շարունակվում է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ոստիկանություն հաղորդում էր ստացվել Դանիելյանի մեքենայից դիստրոնիկ համակարգի առևանգման մասին։

Հայկ Մագոյան